«Ժողովուրդ»-ը գրում է, որ փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում:
«ԵՎ որ ամենահետաքրքիրն է՝ Դիաննա Ակոպովնան կապ ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը և ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
