Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԿառավարությունը 600 մլն դրամ գումար է ծախսել, ջրամբարը կա՝ ջուրը...

Կառավարությունը 600 մլն դրամ գումար է ծախսել, ջրամբարը կա՝ ջուրը չկա

Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել էր երկօրյա   լրագրողական շրջայց՝  Տավուշի մարզի Գանձաքար, Լուսաձոր, Աչաջուր և Սևքար համայնքներ: Այցի նպատակն էր ծանոթանալ համայնքներում  տնտեսական զարգացման առկա   միտումներին:

Գանձաքար համայնքի բնակչությունը (3639 մարդ)  հիմնականում զբաղվում է  հողագործությամբ, անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Համայնքում առկա են գործազրկության, երիտասարդության  զբաղմունքի և հանգստի բացակայության վայրեր,խմելու ջրագծի շահագործման դժվարություններ, ճանապարհներն անբարեկարգ  վիճակում են: Այս ամենին զուգահեռ համայնքի տարածքում կան զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող  բնական, պատմական և մշակութային հուշարձաններ:

Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես  Դովլաթբեկյանը  իր խոսքում նշեց, որ բնակչության հիմնական զբաղմունքը  անասնապահությունն է, որը հանդիսանում է  գյուղատնտեսության զարգացման  հեռանկարային ճյուղերից մեկը: Հիմնական արգելքը գյուղմթերքի իրացման խնդիրն է:

«950 հա վարելահող, 600-800հա խոտհարք, 280 հա տնամերձ  տարածքներ ունեցող  համայնքում հիմնականում մշակվում  են   տնամերձ հողերը, իսկ սեփականաշնորհած հողերից և վարելահողերից  մշակվում է առնվազն  50 հեկտարը:

Կարտոֆիլը գյուղացին շուկայից է գնում, եթե հողերը մշակվեն, անասնապահությունն  ու բուսաբուծությունը զարգանա, մարդիկ չեն  արտագաղթի»,-ասում  է համայնքի ղեկավարի տեղակալ  Անաստաս  Հակոբյանը::

Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը  Գանձաքար համայնքում խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ իրականացնելու համար  ծախսել է  շուրջ 600մլն դրամ, բայց ջուր չկա: Կառուցվել է 3 պոմպակայան,որն անընդհատ փորձարկվել է և այդպես էլ չի  շահագործվել: Սկզբում ջրի հոսքն է նախատեսվածից քիչ մղվել, հետո էլ դեղնաջուր է եկել:

Համայնքը ունի նաև ոռոգման ջրի խնդիր: Գանձաքար համայնքի վարչական տարածքի սահմաններում անցնող  Ուրթիձոր գետից  5կմ երկարությամբ նոր ջրատար կառուցելու դեպքում հնարավոր կլինի  ոռոգել շուրջ 350հա հողատարածք:

Մինչդեռ պոմպակայանները չաշխատելու հետևանքով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս, ոռոգում այլոց այգիները: Նոյեմբերյանի, Տավուշի, Լոռու հատվածներում, կարելի է ասել` Դեբեդի ավազանում շուրջ 45 մլն խմ ջուր պոմպակայանների չաշխատելու պատճառով գնում, լցվում է Կուր և ոռոգում վրացական ու ադրբեջանական հողերը:

 

 

                                                                                                                                                                        Անահիտ Վարդանյան

 

 

 

 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments