Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում ընթացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ Դդմասար, Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Խաչփար, Նիզամի, Դեվետ, Լեռնավան համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը:
Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը ընտրվել է համայնքապետ: Թադևոսյանի օգտին քվեարկել է 989 ընտրողից 391-ը։
