Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՀայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի վրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի եւ հեռուստադիտողի իասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ  մասնակիցները՝

 

  1. Մհեր Արմենիա
  2. Ռոբերտ  ոլոյան
  3. Գեւորգ  Հարությունյան
  4. Լուսինե  Մարդանյան
  5. Նեմրա

Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն  ավարտված է։Քվեարկությունը սպասարկող եւ վերահսկող օպերատորրը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները  հաշվարկվել են եւ վերածվել  միավորների։

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից  հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն  Պողոսյանը, Ալտերնատիվ  խումբը, Ամալիյա   Մարգարյանը, Տյոմը, Սեւակ   Խանաղյանը, Մարիամը եւՀասմիկ  Շիրոյանը։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments