Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 10:30-11:30-ին : Այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
