Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՇարունակվում է արտագաղթը և չեն հաղթահարվում ծնող պատճառները/լուսանկարներ/

Շարունակվում է արտագաղթը և չեն հաղթահարվում ծնող պատճառները/լուսանկարներ/

Աչաջուր համայնքին սպառնացող հիմնական վտանգներն են  բարձր տոկոս կազմող գործազրկությունը: Բնակչության արտագաղթի աճող տեմպը իր հետ ծնում է բազմաթիվ սպառնալիքներ, այդ թվում որակյալ ռեսուրսների կորուստ, ժողովրդագրական վիճակի վատթարացում:

Հայաստանից արտագաղթի պատճառներից հիմնականները կապված են զբաղվածության հիմնախնդիրների, ներառյալ ինչպես ընդհանուր առմամբ աշխատատեղերի, այնպես էլ  ըստ մասնագիտության աշխատանքի բացակայության,  և ամենակարևորը` արժանավայել ապրուստ ապահովող վարձատրությամբ աշխատատեղերի պակասի հետ:

Նօրաթերթ.am-ը հարցում կատարեց Տավուշի մարզի Աչաջուր, Լուսաձոր և Սևքար  համայնքներում՝ պարզելու, թե  բնակիչները ինչպիսի պայմաններում են  ապրում:

Աչաջուր, Լուսաձոր և Սևքար   համայնքի  բնակիչները որպես էմիգրացման հիմնական  պատճառ նշում էին  աշխատատեղերի բացակայության գործոնը:

«Եգիպտացորեն, կարտոֆիլ, լոբի  ենք ցանում,  հաշմանդամության թոշակ եմ ստանում, բայց չենք կարողանում հոգալ ընտանիքի հոգսը:Գյուղի և գյուղացու հանդեպ հոգատարության, պետական աջակցության պայմաններում միայն հնարավոր կլինի խթանել  ներգաղթը»,- ասում է  Աչաջուր համայնքի բնակիչ Վալյա Եգանյանը:

«Շատ դժվար ենք ապրում, չենք աշխատում, էշով անտառից  փայտ եմ  բերում,  ծախում, որ ապրեմ, կարող է  երեխես սոված մնա: Էշն է մեզ պահում: Վարկերից չեմ օգտվում, վախում եմ: Լոբու սարի էլ  եմ բերում, հատը 50 դրամով վաճառում եմ»,-ասում է Լուսաձոր համայնքի  50-ամյա բնակիչը:

24-ամյա  Արփինե  Սարգսյանին  էլ հանդիպեցինք  Սևքար համայնքի  հագուստի խանութում: Պետությունից չի դժգոհում, երազանքներից մեկն է  համարում համայնքում սրճարան ունենալը, այնքան է մտածել սրճարան ունենալու գաղափարի  մասին, որ որոշել է իր տանը  ստեղծել այդ  փոքրիկ սրճարանը:

 

Անահիտ Վարդանյան

 

 

 

 

 

 

 

 

 

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments