«Արցախպրես»-ի տեղեկություններով՝ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում ականի վրա պայթել է «The Halo trust» ականազերծող կազմակերպությանը պատկանող մեքենան, ինչի հետևանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
