Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՍերժ Սարգսյանի նախկին խոսնակն ԱԱԾ-ում պաշտոն է ստացել

Սերժ Սարգսյանի նախկին խոսնակն ԱԱԾ-ում պաշտոն է ստացել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Վլադիմիր Հակոբյանը 2015 թ-ի հուլիսին նշանակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում: Այս պաշտոնից նա ազատվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը Վլադիմիր Հակոբյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments