Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունԽորհրդարանն ընդունեց փաստաբաններին տուգանելու օրենսդրական փաթեթը

Խորհրդարանն ընդունեց փաստաբաններին տուգանելու օրենսդրական փաթեթը

Խորհրդարանն արտահերթ նիստով իրականացրեց երեկ քննարկված մի շարք հարցերի քվեարկությունը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրքը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը։

Հիշեցնենք՝ սա այն նախագիծն էր, որն առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ Դատական նոր օրենսգրքով դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով:

Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին: Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին:

 

Նման նյութեր

Most Popular

Recent Comments