Խորհրդարանն արտահերթ նիստով իրականացրեց երեկ քննարկված մի շարք հարցերի քվեարկությունը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրքը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը։
Հիշեցնենք՝ սա այն նախագիծն էր, որն առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ Դատական նոր օրենսգրքով դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով:
Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին: Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին:
