Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՀայաստանի 6 մարզերի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել

Հայաստանի 6 մարզերի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել

Մարտի 11-ին  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում ընթացել  են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթացել  են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ Դդմասար, Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Խաչփար, Նիզամի, Դեվետ, Լեռնավան համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը:

Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը ընտրվել է համայնքապետ:  Թադևոսյանի օգտին քվեարկել է 989 ընտրողից 391-ը։

 Դեբեդում գյուղապետ է ընտրվել համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը: Աշոտ Ղազարյանի օգտին քվեարկել է  153 ընտրող:
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments