Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԺիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Մեղադրանքում նշվում է, որ Սեֆիլյանն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցավոր մտադրությունները, սակայն չի հստակեցվում, թե մասնավորապես ինչու, օրինակ, 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նա չի գրավել Նորքի հեռուստաաշտարակը, այլ ընդամենը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments