Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱԺ հատուկ նիստը կմեկնարկի ժամը 12-ին՝ մարզահամերգային համալիրում

ԱԺ հատուկ նիստը կմեկնարկի ժամը 12-ին՝ մարզահամերգային համալիրում

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:

Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:

Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Լրագրողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԺ 334 սենյակում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված (https://photos.app.goo.gl/KSHmMEfMMRpALjdI3 ),որտեղ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն լուսանկարներ արարողության ողջ ընթացքից: Բոլոր լրատվամիջոցները կարող են ազատ օգտվել հրապարակվելիք լուսանկարներից: Բացի այդ, օպերատիվ կերպով կտարածվեն հաղորդագրություններ եւ հարակից նյութեր:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments