«Անպատկերացնելի մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին նույնիսկ գաղտնալսել։ Մեզ համար աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել։ Ես կարծում եմ, մենք պետք է անդրադառնանք այդ հարցին օրենքով սահմանված կարգով և ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Արա Բաբլոյանը հրաժարվեց մեկնաբանել ձայնագրության այն հատվածը, որտեղ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին։