Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Փոխվարչապետ լրագրողների հետ զրույցում նշել է.
Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն:
Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»»,-ասել է նա: