8.1 C
Yerevan
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՀայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին.վարչապետ

Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին.վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:
Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:

 

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները