Հոկտեմբերի 17, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ` մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ,  մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժանող հուշարձանին: Միջոցառումներ են նախատեսված նաև Շուշիում: Այցելություն կլինի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, տանկի հուշարձան։

Մայիսի 9-ին եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսված է տոնական համերգ, լինելու են շնորհանդեսներ, տոնավաճառներ և այլ հետաքրքիր միջոցառումներ:

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts