Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեցին 63, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Համաձայն «Ներման մասին» օրենքի՝ վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին: