Հոկտեմբերի 17, 2019

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կքննարկվեն երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն օրեր առաջ հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու են Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը:

Այս տարվա վերջ ավարտվում է ՌԴ-ի հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն վերջնական սպառողին գազը հասնում է միջինացված 255 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Հայկական կողմը հայտարարել է, որ բանակցություններում ձգտում է հասնել գազի գնի իջեցման: Խոսակցություններ կան նաեւ, որ ռուսական կողմը ձգտում է բարձրացնել գազի գինը: Այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts