9.1 C
Yerevan
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՈւշագրավ մանրամասներ ՀՀԿ ԳՄ նիստից. Իրատես

Ուշագրավ մանրամասներ ՀՀԿ ԳՄ նիստից. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել: Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները տեսակետները:Որեւէ մեկն ինքնահաստատվելու առիթը բաց չի թողել` մեկ առ մեկ արտահայտվել են, միաձայն համաձայնել կուսակցության ղեկավարի խիստ «իմաստուն» որոշման հետ:Լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ոչինչ չի ասել, ոչնչի չի արձագանքել` «բացակա» նստած է եղել: Սերժ Սարգսյանը հարցրել է. «Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու»: «Ոչ»,- արձագանքել է Նա: «Ճիշտ էլ անում ես»,- բազմանշանակ ասել է Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները