19.1 C
Yerevan
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունԱզգային ժողովն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Մայիսի 8-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըհայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:

Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները