Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականություն«Այս գիշեր Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ադրբեջանցի պատգամավորին...

«Այս գիշեր Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ադրբեջանցի պատգամավորին Սերժ Սարգսյանի կոչին»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։

Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրել է նա:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments