12.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականություն«ՉԻ». Խաշկերույթ՝ դոկտորականի պատվին

«ՉԻ». Խաշկերույթ՝ դոկտորականի պատվին

«ՉԻ» տեղեկություններով՝ կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի եւ նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան՝ խաշ ուտելու եւ նշելու իր դոկտորականի պաշտպանությունը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ավելին՝ նա մնացել է մինչեւ հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել:

Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ նորընծա դոկտոր Գեւորգ Կոստանյանը:

Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները՝ առանց բացառության»:

 անրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները