15.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՏնտեսությունԽախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում.ՍԱՊԾ

Խախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում.ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեխափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:

Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները