10.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունԱյսուհետ հատուկ կացության կարգավիճակ կտրվի կամ կմերժվի` վարչապետի որոշմամբ

Այսուհետ հատուկ կացության կարգավիճակ կտրվի կամ կմերժվի` վարչապետի որոշմամբ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ վերջինիս նախապատրաստումը պայմանավորված է նոր Սահմանադրության պահանջներին օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին: Բացի այդ, օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Օրինագծի ընդունումը  պայմանավորված է 2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխություններով: Ներկայում հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է հանրապետության նախագահը: Սահմանադրական փոփոխություններով այդ լիազորություններն այսուհետ ստանձնելու է վարչապետը, քանի որ նոր սահմանադրությամբ ամրագրվել է, որ նախագահին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվի:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները