13.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՍպորտԵրևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների 2018 թվականի ՀՀ առաջնությունը

Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների 2018 թվականի ՀՀ առաջնությունը

Մարտի 10-ից 11-ը Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երևանից, ՀՀ Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից և Արցախի Հանրապետությունից:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել      Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ   Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը  (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ,   Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երևան) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ):

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները