Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՍպորտՄխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող:

Լոնդոնի «Արսենալ»-ը  երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ 3:0 խոշոր հաշվով առավելության հասնելով «Ուոթֆորդ»-ի նկատմամբ:

Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:

Նշենք, որ լոնդոնյան ակումբի հաջորդ խաղը մարտի 15-ին է, երբ «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի մրցաշարի պատասխան հանդիպումը կանցկացնի «Միլան»-ի հետ՝ այս անգամ սեփական հարկի տակ:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments