10.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՏնտեսությունՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարց կքննարկի ապրիլի 4-ին

ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարց կքննարկի ապրիլի 4-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 4-ի նիստում կքննարկի «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու մասին հարցը: Տուգանքը, որը կկազմի 5 միլիոն դրամ, կկիրառվի ընկերության կողմից Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի խախտման պատճառով: «Հարուցված վարչական վարույթների շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է»,-ասված է որոշման նախագծում:

Որոշումն ընդունվելու և ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում ընկերությունը պետք է վճարում կատարի ՀՀ պետբյուջե: Ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները