10.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՏնտեսություն«Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան». ՀՀ...

«Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան». ՀՀ ֆինանսների նախարարություն

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի:

Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները