Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՆախագահը խորհրդակցությունները շարունակելու կոչ է անում

Նախագահը խորհրդակցությունները շարունակելու կոչ է անում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հայտարարությունում մասնավորապես ասված է. — «Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments