12.1 C
Yerevan
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՌոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com

Armtimes.com-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով:

Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան: Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները