Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՏնտեսությունՎարչապետի խորհրդական. «Կառավարությունն ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը կբարձրացնի»

Վարչապետի խորհրդական. «Կառավարությունն ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը կբարձրացնի»

Կառավարությունը ծրագրում է 2019 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակը բարձրացնել՝ 16 հազար դրամից դարձնելով 25 հազար 500 դրամ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ մշակվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն դրվել է հանրային քննարկման:

«Կենսաթոշակների խնդիրն առաջնայիններից է Հայաստանում, քանի որ մոտ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց կենսաթոշակը ցավոք չենք կարող համարել արժանապատիվ: Կառավարության առաջնահերթություներից է անել առավելագույնը այդ խնդիրն աստիճանաբար լուծելու համար»,- ասաց Մեսրոպ Առաքելայնը՝ նշելով, որ Հայստանում կենսաթոշակները բևեռացված են: Նվազագույն կենսաթոշակն այսօր 16 հազար դրամ է, միջինը՝ 42 հազար:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments