Պրիշտինայում շարունակվում է ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Այսօր Հայաստանի հավաքականը մրցահարթակ դուրս կգա երկու մարզիկով։
69 կգ քաշային կարգում հանդես կգա Նատալյա Սարգսյանը, որի ելույթը նախատեսված է ժամը 14:00-ին։
Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, մրցելույթը կսկսի մինչև 15 տարեկանների պայքարում +69 կգ քաշային կարգում հանդես եկող Նարե Առաքելյանը։
Աղբյուր՝ Hraparak.am
