Ազգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ՍԴ անդամ է նշանակվել Հրայր Թովմասյանը:
«ՍԴ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնն ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:
ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար եւ երդվել. «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի երդմանը»: