Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԱրդարդատության նախարարությունը դիմում է ցուցարարներին

Արդարդատության նախարարությունը դիմում է ցուցարարներին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը:

«Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն։ Ելնելով վերոգրյալից՝ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments