Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:00) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ և մեկ-մեկ ձեռքով ողջունել պատերազմի վետերաններին: Ապա հայտարարվել է Հաղթանակի շքերթի մեկնարկը:
Մառախուղի պատճառով ժամանակավոր չեղարկվել է կործանիչների շքերթը, ապա հրապարակ է մտել 154-րդ հատուկ ջոկատի պատվո պահակախումբը՝ ձեռքերին Ռուսաստանի և Հաղթանակի դրոշները:
Հետո ռուսական արտադրության Aurus մակնիշի կաբրիոլետով հրապարակ է մտել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
https://www.youtube.com/watch?v=P7xu5XT68oU
