Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԴեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ. «Ժողովուրդ»

Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը թերթին տված հարցազրույցում ասել է. «Դեղերի ցանկի ծանրաբեռնված լինելը մտահոգիչ է նաեւ բժիշկների համար: Բացի այս` պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից: Չէ՞ որ բժիշկն ինքը ավելի լավ է տիրապետում, թե որ ընկերության դեղորայքը կարող է արդյունավետ լինել»:

Ըստ նրա. «Մինչ այժմ մենք կարողանում էինք մեր` տնօրենի եւ ադմինիստրատիվ խորհուրդի ներքին որոշումով մեր սպասարկման տարածքի հիվանդներին դեղորայքով ապահովել»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու որոշմանը, Միրզոյանը նշել է. «Նմանօրինակ գործընթացի հապշտապությունը շատ սխալ է: Դա ավելի լուրջ անհանգստություն կարող է առաջացնել ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների մոտ»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments