Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունՇարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Կարեւորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եկեղեցու առաքելությունը հայ-ռուսական հոգեւոր եւ մշակութային հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments