23.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՀասարակությունԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին չտարածել ապատեղեկատվություն

ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին չտարածել ապատեղեկատվություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում է ԿԳՆ–ի մամուլի ծառայությունը, Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը:

Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:

Այս տարի «Վերջին զանգի» արարողությունը կանցկացվի մայիսի 25-ին: Տոնական միջոցառումների շրջանակում դպրոցներում անցկացվում է նաև «Վերջին դասի» սիմվոլիկ արարողություն:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները