Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՈստիկանությունը բեռնատարներով գործողության կազմակերպիչներին կոչ է անում մարդկանց իջեցնել թափքերից

Ոստիկանությունը բեռնատարներով գործողության կազմակերպիչներին կոչ է անում մարդկանց իջեցնել թափքերից

Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարկել, որը ներկայացնում ենք  ստորև․

«Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:

Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները:

Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց և առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր և անկանխատեսելի գործողություններից»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments