23.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունՆախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով

Նախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով

Խորհրդարանը քննարկում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակներ՝ կամավոր հիմունքներով եւ օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքով միավորումը ստեղծվում է ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Կարգավորվում են նաեւ միավորումը համալրելու եւ միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաեւ միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը եւ դրանց ընթացակարգերը: Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջեւ սեփականության բաշխման մասով:

Առաջարկվել են միավորման խորհրդի ձեւավորման հետ կապված իրավակարգավորող մեխանիզմներ:

Սահմանվել են միավորման խորհրդի, խորհրդի նախագահի լիազորությունները:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները