Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՔաղաքականությունԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը.Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը

ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը.Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը

ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ ըստ նոր Սահմանադրության, Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, վարչապետից զատ, Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու՝ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում չեն լինի Ազգային ժողովի նախագահն ու երկրի նախագահը:

Նախագծում նշվում է, որ վարչապետը նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին: Բացի այդ, Անվտանգության խորհուրդն ունի քարտուղարություն, որի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:

Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանրային ծառայողներին:

Օրինագծի եզրափակիչ դրույթներով այս օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ից:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments