23.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՀասարակությունՄարտին Վարդազարյանը Երևանի ավագանու նիստերի դահլիճից տեղափոխվել է սրտաբանական հիվանդանոց

Մարտին Վարդազարյանը Երևանի ավագանու նիստերի դահլիճից տեղափոխվել է սրտաբանական հիվանդանոց

«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, այնպիսի գարշահոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ էր գրանցվել:

Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացել էին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները