Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՔաղաքականությունԼրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել Երևանի ավագանու նիստերի դահլիճում

Լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել Երևանի ավագանու նիստերի դահլիճում

Երևանի ավագանու նիստերի լուսաբանումը կիրականացվի նույն կանոններով, ինչ Ազգային ժողովում: Այսօր խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մենք կարծում ենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքը շատ ավելի արդյունավետ է, որովհետև այս դահլիճում յուրաքանչյուր անգամ չեն խոչընդոտում լրագրողները: Ես, իհարկե, նկատի չունեմ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտում է օրենսդիրի աշխատանքը, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Եվ այն, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ուղիղ հեռարձակում է ընթանում, լրագրողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել նիստերին, այլ նաև ձայնագրել նիստի ընթացքը»,- ասաց Հարությունյանը,-իրենք մեզ չեն խանգարում, մենք` իրենց:

Նման նյութեր

Most Popular

Recent Comments