19.1 C
Yerevan
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունԱպրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի

Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի

Արարատի մարզից զինհաշմանդամ Դավիթ Թադևոսյանի մայրը՝ Հասմիկ Թադևոսյանը, դիմում է բոլորիս աջակցությանը:
Սպորտի վարպետ Դավիթ Թադևոսյանը 2015 թվականի հուլիսին զորակոչվում է բանակ 7Գ հոդվածով Արցախ Հադրութի N զորամաս: Չնայած, որ նա պետք է իր ծառայությունն անցկացներ միայն շարային, Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի նման ինքն էլ է կանգնում հայրենիքի սահմանների պաշտպանությանը:Եվ ոչ մեկ չգիտի, սթրեսից է, թե կոնտուզիա է ունեցել երիտասարդը, այնուամենայնիվ նրա մոտ ի հայտ են եկել սուր գլխացավեր և անընդհատ դիմելով սանմաս, փոխանակ հետազոտեն ինչն է պատճառը, ցավազրկողներով բթացրել են ցավը:
2016 թվականի աշնանը արագ զարգացող քաղցքեղով մահանում է զինվորի հայրը, նրան իջեցնում են սահմանից և մնում է միշտ զորամասում, սակայն գլխացավերն անընդհատ ուղեկցում են նրան: 2017 ապրիլի 27-ին բարձր ջերմությունով դիմում է սանմաս, վիճակը վատանում է, տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ ընկնում է կոմայի մեջ, արագ, ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան՝ Էրեբունի ԲԿ, այնուհետև՝ Կենտրոնական Կայազորային հոսպիտալ:
Մահ ու կյանքի պայքարում, 46 օր կոմայի մեջ գտնվող զինվորը, Աստծո և մեր բանիմաց բժիշկների շնորհիվ գիտակցությա գալով կամաց կամաց ոտքի է կանգնում՝ հիմա նույնիսկ կարողանում է ինքնուրոյն հոգալ իր պետքերը:
Այդ ընթացքում մահանում են նրա և տատիկը, և պապիկը,քույրերը ամուսացած են, տանն ինքնն ու եղբայրն են մայրիկի հետ:
Մնացել էր երկու ամիս, որ զորացրվվեր, հիմա,դժվարությամբ, սակայն քայլում է:
Բժշկի նշանակված դեղորայքը նույնիսկ անվճար չի տրամադրվում, բազմազավակ մայրը, ով իրար հետևից կորցնում է ամուսնուն, ծնողներին , վեց զավակների հետ մնալով միայնակ, բանակից անառողջ որդի ստանալով, պետության կողմից ոչմի աջակցություն չի ստանում:
Սիրելի հայրենակիցներ, եկեք կրկին մենք հոգանք մեր զինվորի առողջության հարցերը, տեսնես զինվոր հիմնադրամն ինչու է ստեղծվել, որ նույնիսկ բանակում առողջազրկված զինվորի դեղորայքային կամ ախտորոշման հարցերով չպետք է զբաղվեն:Մայրը դիմել է Գերմանիայի դաշնություն, Բոնի կլինիկային, որպեսզի որդին հետազոտվի, որ հասկանան,վիճակի բուն պատճառը և անհրաժեշտ բուժում վերսկսել: Եթե անհարժեշտ գումարը՝ 12000 եվրոն, հավաքվի, կկարողանան Դավիթին տանել Գերմանիա և անցկացնել կրկնակի հետազոտություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա վերջապես ինչն է նման իրավիճակի պատճառը:
Եթե ճիշտ ախտորոշում լինի, ճիշտ բուժում ստանա, երևի այս մեկ զինվորի կյանքն էլ փրկած կլինենք:
Մայրիկի՝ տիկին Հասմիկի հեռախոսահամարն է՝ +37493 236 764:
Մայրիկի՝ Հասմիկ Թադևոսյանի անունով Ագբա Ագրիկոլ բանկում բացվել են հաշվեհամարներ՝220393240191002
եվրո220121860054278
ՀՀ դրամ220122360021278
ԱՄՆ դոլարSWIFT:AGCAAM22
Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները