30.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՀայաստանՍպասվում են շոգեր. մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +38-ի

Սպասվում են շոգեր. մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +38-ի

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երեւանում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +36+38։


Աղբյուր՝ NEWS.am

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները