Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետիճնշող հոգեբանությունը և քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն–տնակներ:
Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէքաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից:
Ժամանակավոր կացարանների՝ դոմիկների որոշ մասն էլ, շուրջ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը դրանք չեն քանդել:
Մեր ուսումնասիրություններն ու նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ քաղաքըչբնակեցված վագոն–տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որչբնակեցված խարխուլ կացարանները գնվեն փաստացի տնօրինողներից ու քանդվեն: Իսկքանդված վագոն–տնակներից առաջացած փայտանյութն էլ կուտակվի, անտառները հատելուփոխարեն, քանդոցքներից առաջացած փայտանյութը ձմռան ամիսներին որպես ձմռան վառելիքբաժանվի այլ վագոն–տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:
Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն–տնակի արժեքը կազմում է մինչև 350 000 ՀՀ դրամ:
Դոմիկների քանդման ամբողջ գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքներիլուսանկարներն ու տեսանյութերը կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում ևհանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում:
Այս՝ Գյումրին օր առաջ վագոն–տնակներից ազատելուն նպատակաուղղված ծրագիրը իրականացնելու համար դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց ուկազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորևնշված հաշվեհամարներից որևէ մեկին.
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,
REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020
AMD – 2472601614240000
EUR – 2472603273480000
Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,
Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775