Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տեղադրել, որով առաջարկում է մինչեւ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, տրամադրել 10 րոպե ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որեւէ բալիկի համար:
Մեկնարկը տվեց հենց Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:
Հիշեցնենք, որ «Անտարես»-ի տնօրենը մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ մշակույթի նախարարը հեռախոսով մտնի ուղիղ եթեր եւ 10 րոպեի սահմաններում կարդա հեքիաթ։ Իսկ այդպիսով նա կարող է ցույց տալ, որ ընթերցանության ծրագրերը սկսվում են երեխաներից, երբ երեկոյան ժամին նրանց համար հեքիաթ են կարդում։
