Հունիսի 20, 2019

Դաժան սպանություն Արարատի մարզում. երիտասարդը ծեծելով սպանել է 30-ամյա կնոջը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, որին կարճ ժամանակում հայտնաբերել են։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕP 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և այնտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts