515
Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատախազությունը հաջորդ օրը տեղեկացրել էր, որ որոշումը գրավով ազատելու դատարանի որոշումը հիմնավոր չէ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: